2019-ի բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40, այլ 62 միլիարդ դրամով․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 7, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին՝ պաշտոնավարման 1 տարվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ Հայաստանում ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 միլիարդով, այլ 62 միլիարդ դրամով:

«2019 թվականի առաջին եռամսյակում 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները փաստացի աճել են 25 %-ով կամ 64,1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ստվերի կրճատման արդյունքում բյուջետային եկամուտների աճով:

Ստվերի կրճատման արդյունքում 2018 թվականին համադրելի ցուցանիշներով հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են ՀՆԱ 21,8 տոկոս, ինչը 2017 թվականի համեմատ բարելավվել է 1,3 տոկոսային կետով»,-ասել է Փաշինյանը, ապա նաև տեղեկացրել, որ կառավարության՝ հարկ վճարողներին ունեցած 120 միլիարդ դրամի անցումային գերավճարի պարտք է մարվել, որը գերավճարի պարտքի 90 տոկոսն է:

«Երկար տարիներ Հայաստանում քննարկման առարկա է եղել, որ ՊԵԿ-ը հարկային մարմինները գերավճարներ են պահանջել տնտեսավարողներից: Անցած տարվա հունվարի 1-ի դրությամբ պարտքը եղել է 130 միլիարդ դրամ, այսինքն՝ բիզնեսը այդքան գումար է ավելի վճարել: Իշխանափոխությունից հետո հարկային մարմինները ընդունել են հաշվետվություն բիզնեսից, բայց դրա դիմաց փող չեն գանձել և 120 միլիարդ դրամի պարտավորություն մարվել է, դա նշանակում է, որ կառավարությունը միայն այս հոդվածով մոտ 300 միլիոն դոլար վերադարձրել է բիզնեսին»,-ասել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ 51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից․ որոշ մասը ենթադրաբար նոր են ստեղծվել։

ԱԱՀ-ի գծով հեղափոխությունից հետո մոտ 19 միլիարդ դրամ ավելի գումար է վերադարձվել տնտեսավարողներին, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 82 միլիոն հատ հսկիչ դրամարկղային կտրոն ավելի է տպագրվել, որը 35-40-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: