Ռուսաստանում դրական են վերաբերվում Հայաստանի իշխանության մերժմանը Պուտինի «ձերբակալման» հարցում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Ռուսաստանում դրական են որակել Եվրախորհրդի հռչակագրին չմիանալու Հայաստանի դիրքորոշումը։ Հռչակագրով, հիշեցնենք, խրախուսվում է Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «ձերբակալելու» օրդեր տրամադրելու հնարավորությունը։

Հայաստանի այս դիրքորոշումը Lenta.ru-ի հետ զրույցում դրական է որակել ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսպես կոչված  Միջազգային քրեական դատարանը հակառուսական կեցվածք է որդեգրել և հարվածի տակ է դրել մեր պետության ղեկավարին, Երևանի այս որոշումը արժանի է դրական մեկնաբանության»,- ասել է Կարասինը։

--00—ԼՀ