ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
«Starship» տիեզերանավի առաջին անօդաչու թռիչքը դեպի Մարս նախատեսվում է երկու տարի հետո, իսկ արդեն օդաչուի մասնակցությամբ՝ չորս, հայտարարել է ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկը «X» սոցիալական ցանցում։
«Առաջին Starships-ը Մարս կմեկնի երկու տարուց։ Այս ուղևորությունը կլինի առանց անօդաչուի՝ Մարսի վրա վայրէջքի անվտանգությունը ստուգելու համար։ Եթե վայրէջքը հաջող լինի, ապա Մարս առաջին թռիչքները ծրագրվում են չորս տարուց»,- գրել է Մասկը իր էջում։
--00—ՅՄ