«Սփյուռքի հավաքական ներուժի թիրախային ներգրավվածությունը՝ համահայկական օրակարգի համատեքստում»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

458470409_1053596542804130_7301367914297776354_n

«Սփյուռքի հավաքական ներուժի թիրախային ներգրավվածությունը՝ համահայկական օրակարգի համատեքստում»։ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի ելույթը «Դեպի կայուն և երկարարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկմանը

«Վերնագրում նշված մի քանի բառերի, եզրույթների սահմանումը, ավելի ճիշտ՝ գաղափարական ըմբռնումի սահմանումը պետք է կատարել, որպեսզի հետո ասվելիքները իմաստ ունենան.

Սփյուռքը ընդհանրապես ընկալվում է որպես Հայաստանից, ոչ միայն Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրող հայությունը. բայց դա ոչ-ամբողջական բացատրություն է։ 

Այսօր արդեն խոսվում է հայկական ոչ թե մե՛կ Սփյուռքի, այլ Սփյուռքների մասին։ Եթե 25 տարի առաջ կարելի էր խոսել հատկապես Ցեղասպանության հետեւանքով աշխարհասփյուռ եղած զանգվածների կողմից ձեւավորված Սփյուռքի եւ 1970-ականներից՝ Խորհրդային եւ ապա վերանկախացած Հայաստանի Հանրապետությունից արտագաղթածներից ձեւավորված շերտի մասին, այսօր արդեն այս տեսակավորումը ա՛լ ավելի է շերտավորվել՝ հայախոս, ոչ-հայախոս եւ այլ շերտերով։

Երկրորդը «հավաքական ներուժն» է. հայկական Սփյուռքի կամ Սփյուռքների հավաքական ներուժը ամբողջությունն է այն ներուժին որ առկա է թե որպես հավաքականությունների եւ թե որպես առանձին անհատների ներուժը եւ այս՝ ոչ մեկ ձեւով միասնական, համադրված ներուժ չէ։ Այդ ներուժը բազմաբնույթ  է՝ մշակութայինից մինչեւ առողջապահություն եւ առեւտուր, ֆինանսականից մինչեւ բարձր տեգնոլոգիաներ, եւ ինչ որ իմաստով՝ գրեթե անսահմնափակ։ Իրականություն է նաեւ, որ ո՛չ Խորհրդային Հայաստանի եւ ոչ էլ՝ վերանկախացած Հայաստանի Հանրապետության օրերին՝ այս ներուժը կարելի եղած է սահմանել։ Եւ դա ոչ որովհետեւ տեղեկահավաքը ճիշտ կամ լավ չէ կազմակերպված, այլ՝ որովհետեւ խնդիրը տեղեկահավաքի մեջ չէ, այլ տեղ է. ո՞ւր… քիչ ետք կասեմ։

Երրորդը՝ «թիրախային ներգրավվածությունը՝ համահայկական օրակարգի համատեքստում»։ 

Նախ պետք է սկսել «համահայկական օրակարգից». «համահայկական օրակարգը» իմ պատկերացմամբ՝ ընդգրկում է թե՛ պետության պահպանման ու հզորացման, եւ թե՛ Սփյուռքի պահպանման ու հզորացման համար կենսական խնդիրները, եւ «թիրախային ներգրավվածությունը» վերաբերվում է բոլո՛ր ոլորտներում այդ ներուժի ներգրավվածությանը։ 

Այլ խոսքով՝ թե երկրի տնտեսության՝ բոլոր ոլորտներով եւ ճյուղերով, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության, բարձր տեխնոլոկիաների եւ պաշտպանության, ներքին եւ արտաքին քաղաքականության, արդարադատության եւ ցանկացած այլ բնագավառում, իսկ Սփյուռքի կամ Սփյուռքների դեպքում՝ կրթական, մշակութային, քաղաքական ազդեցության, լայն իմաստով տնտեսական հնարավորությունների ընդարձակման շուրջ կարելի է «համահայկական օրակարգ» ձեւավորել եւ այդ օրակարգի խնդիրների լուծման համար օգտագործել ո՛չ միայն Սփյուռքի հավաքական ներուժը, այլ նաեւ՝ պետության ամբողջ եւ հայ ազգի հավաքական ներուժը. ոչ միայն պետական կառույցների, այլ նաեւ հասարակության տարբեր շերտերի եւ խմբերի եւ առանձին անհատների ամբողջական ներուժը։

Որոշ գնահատականներ եմ տալու, հաստատումներ եմ կատարելու, որոնք չեն վերաբերվում միայն Հայաստանի Հանրապետության ներկա իշխանություններին։ 

Տարբերությունն այն է, որ ներկա իշխանությունները մեծավ մասամբ ապիկար են եւ որ ավելի վատն է՝ առաջնորդվում են մեկի կողմից՝ ո՛վ կա՛մ ինչ-ինչ պատճառներով անմեղսունակ է, կամ՝ որ ավելի հավանական է՝ այլ առաքելությամբ է վերցրել իշխանությունը կամ բերվել, դրսի ուժերի կողմից բերվել իշխանության ղեկին...»։

--00—ՅՄ