ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականը երեկ՝ սեպտեմբերի 7-ին, Երևանում ընդունել էր Լատվիային: Հանդիպումն ավարտվել է մեր թիմի հաղթանակով՝ 4-1 հաշվով։
Խաղի 52-րդ րոպեին կիսապաշտպան Լուկաս Զելարայանը կարող էր դառնալ Հայաստանի ընտրանու պատմության լավագույն գոլերից մեկի հեղինակը, սակայն սեփական կիսադաշտից կատարած հարվածից գնդակն անդրադարձից հետո դիպչել է հորիզոնական դարպասաձողին։
Մեր ընտրանին օրեր անց՝ սեպտեմբերի 10-ին Սկոպյեում ուժերը կչափի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ:
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ