Եթե թվում է՝ Մանվել Գրիգորյանին մեղսագրված արաքn ավելի ծանր է, քան Քոչարյանինը, սխալվում է

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 8, 24News

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

Նախ, նման դեպքերում Արցախի նախագահի իրավախորհրդատուները ճիշտ խորհուրդներ թող տան, որովհետեւ այդ հարցն այլեւս գլխավոր դատախազի տիրույթում չէ, գործն ուղարկվել է դատարան: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, իր մեծ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փաստին, որ նախօրեին Արցախի գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցով:

«Եթե գլխավոր դատախազը շատ էլ ուզենա, չի կարող այդ հարցը լուծել: Այս առումով ճիշտ չի Արցախի երկու նախկին նախագահների համար հասցեագրել դիմում մի տեղ, որտեղ իրենց իրավազորության ներքո չէ: Այստեղ աշխատակազմերի եւ իրավախորհրդատուների սխալն է:

Հաջորդը, մարդկայնորեն ես դա կարող եմ հասկանալ, որովհետեւ ենթադրում եմ՝ ընկերական հարաբերություններ կան, Ռոբերտ Քոչարյանն Արցախի առաջին նախագահն է եղել եւ այլն: Բայց այնուամենայնիվ, հարցեր ծագում են: Եթե այստեղ քաղաքական խնդիր ենք լուծում, Արցախի պետականության խնդիր ենք լուծում: Օրինակ, այսօր բանտում է նաեւ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը: Ասենք, ինչո՞ւ իրենց միջնորդության մեջ իր համար էլ չեն խնդրել, ո՞րն է պատճառը: Եթե  սկզբունքն ենք պահում, Արցախի հերոս է: Կամ Ռոբերտ Քոչարյանը, կամ Արկադի Ղուկասյանը պետք է Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչում շնորհած լիենին: Ինչու իր համար չեն միջնորդել,- հարցադրում արեց Փաշինյանը:

Նա նաև համեմատություն անցկացնելով ասաց, որ եթե որեւէ մեկին թվում է, թե Մանվել Գրիգորյանին մեղսագրվող արարքն ավելի ծանր է, քան Ռոբերտ Քոչարյանինը, չափազանց սխալվում է․ «Իմ կարծիքով, եւ նաեւ դե յուրե Քոչարյանին մեղասգրվող արարքը շատ ավելի ծանր է»:

Ինչ վերաբերում է Դավիթ Սանասարյանին, ապա վարչապետի խոսքով՝ «Դավիթ Սանասարյանի դեպքում ասում եմ, որ ցավում եմ, որ մարդիկ հարցն ընկալում են ընկերական, ախպերական տրամաբանության մեջ: Բայց այդպես մենք պետություն չենք կառուցի: Սանասարյանն իմ ընկերն էլ է: Նշանակում է իմ ընկերները օրենքից վե՞ր են, չի կարող նման բան լինել: իսկ եթե իմ ընկերները օրենքից վեր չեն, ուրիշ մեկի ընկերները չեն կարող օրենքից վեր լինել»։