Ֆիդանի ելույթի ժամանակ սիրիական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

021564

Թուրքիան 13 տարի դադարից հետո սեպտեմբերի 10-ին արտգործնախարար Հաքան Ֆիդանի մակարդակով մասնակցել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված «Արաբական պետությունների լիգայի» արտգործնախարարների խորհրդի 162-րդ նիստին:

Նիստին ներկա է գտնվել նաև Սիրիայի արտգործնախարար Ֆայսալ Միքդադը, ով Ֆիդանի ելույթի ժամանակ իր պատվիրակության հետ միասին լքել է նիստի դահլիճը:

Սոցալիալական մեդիայում տարածվող տեսանյութերում երևում է, որ սիրիական պատվիրակությունը Ֆիդանի ելույթի ավարտից հետո նորից վերադարձել է դահլիճ:

Քաթարական «The New Arab» լրատվական կայքը, հիմնվելով դիվանագիտական աղբյուրներից իրեն փոխանցված տեղեկատվության վրա, հայտնել է, թե միության կողմից Թուրքիայի հրավեր ուղարկելու գործընթացի վերաբերյալ Սիրիան բողոք չի արտահայտել: 

--00—ՅՄ