ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12.30-ի սահմաններում Երևանի բնակիչ 56-ամյա Կամո Խաչատրյանը իր վարած «Shacman» մակնիշի բեռնատարով «Հյուսիս-հարավ» մայրուղու Շերամի 27/18 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում կիսակողաշրջվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բեռնատարն ամբողջությամբ չի կողաշրջվել քանի որ հենվել է բետոնե պարսպին։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00--ԼՀ