Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

շ.j

«Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, և Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում բացարձակապես չի փոխվել»։Այս մասին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանի հետ հանդիպմանը, փոխանցում է Mehr-ը։

Իր ելույթում Ռուսաստանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Մոսկվան աջակցում է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Պարսից ծոցի երեք կղզիների նկատմամբ:

--00--ԼՀ