ԱԽՔ-ը Ճապոնիայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ԱԽք

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում մասնակցել է «Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»  խորագրով 198-րդ դիվանագիտական կլոր սեղան-քննարկմանը: Քննարկումը կազմակերպվել էր «Միջազգային հարաբերությունների Ճապոնիայի ֆորում» կազմակերպության կողմից, որին առցանց մասնակցություն են ունեցել Ճապոնիայի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ԱԽՔ գրասենյակից։

Քննարկմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին: Քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա հնարավորությունները: Նշել է նաև, որ Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության բազմազանեցման տեսանկյունից կարևոր է Ճապոնիայի հետ երկկողմ օրակարգի զարգացումը և ընգծելով՝ Ճապոնիայի մասնակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում ենթակառուցվածքների զարգացմանը:

--00--ԼՀ