Թուրքական ոստիկանությունը կրակ է բացել հույն վարորդի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

photo_2024-09-11_15-53-23

Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իփսալայի և Հունաստանի Քիփի սահմանային անցակետերի միջնհատվածում արտակարգ միջադեպ է գրանցվել։

Ազգությամբ հույն վարորդը, թուրքական կողմից հունական կողմ ուղևորվելիս, նախ մեքենայով հարվածել է անցակետում տեղադրված պատնեշներին, ապա՝ մոտոցիկլետով երթևեկող թուրք վարորդին:

Այնուհետև նա մեքենայից իջնել և դանակը ձեռքին սկսել է շարժվել թուրք ոստիկանների ուղղությամբ:

Թուրքական ոստիկանությունը կրակ է բացել նրա ուղղությամբ, քանի որ վերջինս զգուշացումներին չի ենթարկվել: Արդյունքում վարորդը ոտքից վիրավորում է ստացել:

Ավելի ուշ Էդիրնեի նահանագապետարանի կողմից տարածված հայտարարությունից պարզ է դարձել, որ թե՛ հույն վարորդը և թե՛ թուրք մոտոցիկլավարը տեղափոխվել են հիվանդանոց ու նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի առթիվ հետաքննությունն է սկսվել:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

 --00—ՅՄ