Մենք առաջարկում ենք Բաքվին 16 հոդվածանոց պայմանագիր ստորագրել, սրանք համաձայնեցված են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Երեւանը Բաքվին առաջարկում է ստորագրել խաղաղության պայմանագիր, որը ներառում է 16 հոդված։ Այս մասին այսօր խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք չենք առաջարկում 13 հոդվածանոց խաղաղության պայմանագիր, առաջարկում ենք 16 հոդվածանոց խաղաղության պայմանագիր, և բոլոր 16 հոդվածների համար ունենք համաձայնեցված բովանդակություն։», - մասնավորապես նշեց Փաշինյանը։

«Եթե կանխավարկածը լինի այն, որ բոլոր կարևոր հարցերը լուծենք, նոր ստորագրենք, նշանակում է՝ մենք երբեք չենք ստորագրի: Եթե ևս 4 կարևոր հարցի շուրջ գանք համաձայնության, կմնա ևս 4 կարևոր հարց, որ պետք է համաձայնեցնել», - իր խոսքն ամփոփեց գործադրի ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ