Ռուս սահմանապահները ստեղ են պայմանագրով, վաղը կարող ա որոշենք, որ չպետք է լինեն. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2020 թվականի Եռակողմ հայտարարության 9-րդ կետին՝ շեշտելով, որ անվտանգության երաշխավորը Հայաստանն է, և բոլոր նրանք, ովքեր ասում են, թե որևէ երրորդ երկրի է անվտանգությունն ապահովելու երաշխիքը վերապահված, պետք է ցույց տան, թե որտեղ է դա գրված։

Փաշինյանի խոսքով՝ չկա գրված, որ ինչ-որ մեկն ինչ-որ տեղից պիտի գա, երաշխավորի, անվտանգություն ապահովի․ «Ամեն ինչ անում է Հայաստանը, և այստեղից են բխում իրավազորության և սուվերենության մասին մեր պատկերացումները, որն արտահայտված է Խաղաղության խաչմերուկ նախագծում»,-ասել է նա։

Անդրադառնալով այն դրույթին, թե տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները, Փաշինյանը նշել է. «Որտե՞ղ է գրված, որ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները պետք է տեղում ներկա լինեն, նման բան չկա։ Եթե նկատի է առնվում ՀՀ-ում ռուս սահմանապահների ներկայությունը, ապա նրանց ներկայությունը մեր երկրում պայմանագրային հարց է ու Հայաստանի որոշելու հարցն է․ այսօր որոշել է, որ ներկա են, վաղը կորոշի, որ ներկա չեն»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ