Իրանցի վերլուծաբան. «Թեհրանը դիմադրելու է միջանցքի ստեղծմանը, Նոյեմբերի 9-ի պայմանագիր այլևս չկա»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Սյունիքն Իրանի անվտանգության համար կարևոր դերակատարություն ունի, բազմիցս նշել ենք, որ Հայաստանի սահմանները, «Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ են, Իրանը ոչ մի զիջման չի գնալու, ուժեղ դիմադրելու է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց իրանցի վերլուծաբան Փույա Հուսեյնին։ 

«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ուժը կորցրել է, մյուս կողմերը պայմանավորվածությունները չեն կատարել, միայն մի կետի վրա չենք կարող կենտրոնանալ։ Իրանը միշտ հայտարարել է՝ դեմ է երրորդ երկրի վերահսկողությանը, Հայաստանը միայն պետք է վերահսկի»,- ավելացրեց նա։ 

Անդրադառնալով Սյունիքի ճանապարհների պահնորդական ծառայության մասին խոսակցություններին, վերլուծաբանը նկատեց, որ Իրանը դեռ կարծիք չի հայտնել, բայց վտանգներ է տեսնում, քանի որ պարզ չէ այդ ընկերության վերահսկող մարդկանց ինքնությունը, Թուրքիայից կարող է լինեն, հետախուզական տվյալներ հավաքելու ռիսկերը մեծ են։ 

Վերլուծաբանի խոսքով, Սյունիքի ճանապարհի հետ կապված փակ քննարկումներ են եղել ՌԴ-ի հետ, նշվել է՝ կողմերն ինչ էլ ստորագրած լինեն, դա Իրանի համար անընդունելի է։ «Իրանի համար կենսական անվտանգության հարց է, այս հարցում զիջման չի գնալու, կարմիր գիծը հատելը հետևանքներ կունենա, հանուն իր անվտանգության` պատրաստ է ամեն ինչի»։  

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ