ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Գազայի հատվածում գյուղատնտեսական ակտիվների 80%-ից 96%-ը ոչնչացվել կամ վնասվել է 2024 թվականի սկզբին Իսրայելի ռազմական գործողությունների արդյունքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին նշված է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի զեկույցում։
«Ռազմական գործողություններն ավերել են Գազայի գյուղատնտեսական հատվածը՝ վնասելով կամ ոչնչացնելով գյուղատնտեսական ակտիվների 80%-ից մինչև 96%-ը, ներառյալ ոռոգման ենթակառուցվածքները, անասնաբուծական ֆերմաները, այգիները, գյուղատնտեսական հողերը, պահեստարանները և փորձնական ֆերմաները»,- նշված է փաստաթղթում։
Զեկույցի հեղինակներն արձանագրում են, որ պատերազմական գործողությունների արդյունքում ավելի են սրվել պարենային անվտանգության հետ կապված խնդիրները, որոնք նպաստում են նաև աղքատության աճին։
--00—ՅՄ