Փոխքաղաքապետը քննարկել է Երևանում «Լատվիայի տուն» հիմնելու հեռանկարը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

լ
Այսօր ընդունեցի Հայաստանում և Վրաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեին: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը․
 
«Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակեցինք Երևան և Ռիգա քաղաքների համագործակցության շրջանակում աղբի կառավարման խնդիրների և քաղաքային լուսավորության հետ կապված փորձի շուրջ, ինչպես նաև զրուցեցինք Երևանում «Լատվիայի տուն» հիմնելու հեռանկարի մասին։
 
Պատրաստակամ ենք շարունակել երկկողմ համագործակցությանը միտված հանդիպումները»,- նշել է նա։։ 

 

--00—ՍՊ