Կիևն արդեն իսկ հարվածում է ԱԹՍ-ներով, արևմտյան արտադրության զենքերը բոլորովին այլ պատմություն են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

՛

 Կիևն արդեն իսկ հարվածում է ԱԹՍ-ներով և այլ միջոցներով, բայց երբ խոսքը գնում է արևմտյան արտադրության հեռահար ճշգրիտ զենքերի մասին, դա արդեն բոլորովին այլ պատմություն է։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Փորձագետները կհաստատեն՝ ուկրաինական բանակն այդ զենքերով չի կարող հարվածել, դա կարող են անել միայն ՆԱՏՕ-ի զինվորները»,- նշել է նա։

ՌԴ նախագահը ընդգծել է՝ Ուկրաինան ի վիճակի չէ նման զենքով հարվածել, քանի որ չունի անհրաժեշտ հետախուզական տվյալներ․ «Այդ տվյալները կարող են տալ միայն ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն՝ իրենց արբանյակներից։  Եթե դա տեղի ունենա, Արևմուտքն անմիջական մասնակցություն կունենա ռազմական գործողություններին», - հավելել է Պուտինը։ 
 

--00—ՍՊ