ՀՀ ԱԳ փոխնախարարը ֆրանսիական կողմին է ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

յ

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ: Հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։ 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը և հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցությանը: Երկուստեք ընդգծվել է փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջև սերտ համագործակցությունը՝ ընդգծելով Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ավանդը խորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել իրավիճակը տարածաշրջանում։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերին։ Մտքեր են փոխանակվել նաև միջազգային օրակարգին առնչվող արդի հարցերի շուրջ:


 

--00—ՍՊ