Մեր սկզբունքները միշտ անփոփոխ են․ Առուշանյանը շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

լ



Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյայնը շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին․

«Շնորհակալ եմ իմ բոլոր աջակիցներին, ծանոթ և անծանոթ մարդկանց, իրենց աջակցության համար։
Այս քայլը ցույց է տալիս մեր համախմբվածությունը:
 
Ձեր աջակցությունը ուժ է, մեր միասնությունը՝ հաջողության գրավական:
 
Մեր սկզբունքները միշտ անփոփոխ են. մեր նպատակը հայրենիքի շենացման և զորացման համար սեփական ջանքերը չխնայելն է:
 
Լրագրողների հետ զրույցում հստակ ներկայացրել եմ իմ դիրքորոշումը»,- նշել է Առուշանյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել՝ Առուշանյանը կազատազրկվի 1 տարի 8 ամիս ժամկետով։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ։

Առուշանյանը մեղադրվում է ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով:


 


 

--00—ՍՊ