Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակ տարան շախմատի համաշխարհային օլիմպիադայում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

դ



 

Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակ տարան շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում: Հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։ 
 
Օլիմպիադայի 2-րդ խաղափուլում կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Մեքսիկայի հավաքականի նկատմամբ:
 
 Հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը:
 
 Տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Անդորրայի հավաքականի նկատմամբ:
 Հաղթանակ են տարել Հայկ Մարտիրոսյանը և Կարեն Գրիգորյանը:
 
 Շանթ Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
 



--00—ՍՊ