ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Մարիկե Մոնրոյ-Վինթերը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանը, միացել է Սահմանադական դատարանի` իրավագիտության ֆակուլտետների ուսանողների համար նախատեսված «Ամառային դպրոցի» ավարտական միջոցառմանը։ Հայտնում են ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանությունից։
Միջոցառման շրջանակներում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն առանձնազրույց է ունեցել դեսպան Մոնրոյ-Վինթերի հետ։ «Ամառային դպրոցն» իրականացվել է դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի շրջանակում։
--00—ՍՊ