ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Սեպտեմբերի 12-ին, ժամը 19։58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1962 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
--00—ՅՄ