ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Խորհրդարանական ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի համար կոմֆորտ պայմաններ չեն ստեղծում, դուք ուղղակի չեք պատկերացնում, թե դահլիճի ներսում ինչ մթնոլորտ է տիրում՝ շշերն ու ջրերը հավաքում, նրա երկու կողմում, ընդդիմության թիկունքում ու ամբիոնի մոտ անվտանգության աշխատակիցներ են։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Դահլիճում եղած մթնոլորտը շատ հաճախ չի երևում, տեսախցիկները չեն ֆիքսում։ Ինչ վերաբերվում է վերջին հարցուպատասխանին, տարբեր փուլեր ենք անցել՝ չենք գնացել, ասել են՝ ինչի՞ չեք գնում, գնացել ենք՝ Նիկոլ Փաշինյանը ճղճղացել է, մարդիկ չեն հասկացել, որ դա մեր հարցերի հետևանքն է», - նկատել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ