Հայաստանը վերանայում է իր հարաբերությունները ՌԴ ի հետ, նախկին հակառուսականությունը չկա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ԱՄՆ-ն փորձում է մատը պահել զարկերակի վրա, տարածաշրջանում նոր իրողություններ կան, նրա չեզոքությունը կարող է սխալ ընկալվել։ Բացի այդ՝ հիմա Բաքվի և Երևանի միջև երկկողմ բանակցություններ են ընթանում, և նա ցանկանում է տեղեկանալ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանն՝ անդրադառնալով այսօր ԱՄՆ պետքարտուղարի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին։

Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, արևելագետը նկատեց, որ Հայաստանը վերանայում է իր հարաբերությունները ՌԴ-ի հետ, նախկին հակառուսականությունը չկա, ինչն, իր գնահատմամբ՝ դրական է․

«ՀՀ-ի համար ընդգծված «հակա» քաղաքականությունը վտանգներ է պարունակում, բոլորի հետ պետք է երկխոսենք, բայց իրատեսական լինենք, մենք չենք կարող ՌԴ-ի հետ հիմա ռազմական դաշնակցության մասին խոսել, կարող ենք խոսել քաղաքական, տնտեսական մակարդակում»։

 Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ՅՄ