Հյուսիսային ավտոկայանի դիմաց վրաերթի են ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ս

 

Սեպտեմբերի 11-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում Երևան- Սևան ավտոմայրուղու Հյուսիսային ավտոկայանի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Հայկ Մ․-ն իր վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն 19-ամյա Մանուշակ Ք․-ին։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն ու մինչ բժիշկների ժամանումը օգնել է վրաերթի ենթարկվածին, ապա ժամանած բժիշկների հետ նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը մասնագիտությամբ բժիշկ է։




--00—ՍՊ