ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Հայաստանի հավաքականները տարան երրորդ անընդմեջ հաղթանակը շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում: Հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
Օլիմպիադայի 3-րդ խաղափուլում տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Բրազիլիայի հավաքականի նկատմամբ:
Հաղթանակ են տարել Շանթ Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը:
Հայկ Մարտիրոսյանի և Գաբրիել Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Հունգարիայի երկրորդ հավաքականի նկատմամբ:
Հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը:
Լիլիթ Մկրտչյանի և Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
--00—ՍՊ