Կոստանյանը ներկայացրել է՝ ինչ է անում ՀՀ-ն երիտասարդների մարտահրավերներին լուծումներ գտնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

լ



Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է երիտասարդության հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Ֆելիպե Պաուլիերին, որը Երևանում է գտնվում սեպտեմբերի 11-14 անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երիտասարդության առաջխաղացման, հանրային կյանքի բոլոր ոլորտներում նրանց բովանդակային մասնակցության հարցերին և այդ ուղղությամբ ՄԱԿ Երիտասարդության գրասենյակի հետ համագործակցության հեռանկարներին:

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացվող քայլերը երիտասարդների առջև ծառացած մարտահրավերներին պատշաճ լուծումներ գտնելու և նրանց առաջխաղացման ու ներուժի լիարժեք իրացման նպատակով բարենպաստ միջավայրի ձևավորման ուղղությամբ:

Երկուստեք կարևորվել է ՄԱԿ Երիտասարդության գրասենյակի հետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին երիտասարդների ներգրավման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ:--00—ՍՊ