Թեհրանը կոշտ կարձագանքի Հայաստանի հետ սահմանների փոփոխության փորձին. իրանցի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

g

Ռուսաստանն ու բոլոր մյուս երկրները պետք է իմանան՝ Իրանի ազգային անվտանգությունն ու շահերը, որ կարմիր գիծ են, չեն կարող բանակցությունների առարկա լինել։ Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Գեղարդ Մանսուրյանը, հաղորդում է իրանական «Pars Today» պորտալը: 

«Իրանի և Հայաստանի սահմանը ամենահին միջազգային սահմաններից է, և եթե այդ սահմանին փոփոխություններ լինեն, Իրանը կոշտ կարձագանքի, և դա բոլորը գիտեն»,- նշել է պատգամավորը։ 

Ստեղծված լարված իրավիճակով պայմանավորված՝ Իրանի խորհրդարանի պատգամավորը ընդգծել է՝ Իրանը կարող է կենտրոնանալ մի քանի տարբեր ճակատների վրա և անհրաժեշտության դեպքում համապատասխան  միջոցներ ձեռնարկել տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար։

--00—ՍՊ