ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
ԱՄՆ նախագահի Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր Դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսին աջակցելը կհանգեցնի Ռուսաստանի հետ պատերազմի: Նա կոչ է արեց թույլ չտալ դա։
«Քվեարկելով Քամալա Հարիսի օգտին՝ դուք քվեարկում եք Ռուսաստանի հետ պատերազմի օգտին։ Ինչ-որ մեկը ցանկանո՞ւմ է պատերազմ։ Եթե դա անհրաժեշտ լինի, մենք կգնանք դրան։ Բայց ցանկալի է դա թույլ չտալ»,- ասել է Թրամփը Լաս Վեգասում ելույթի ժամանակ։
Նշենք՝ ԱՄՆ նախկին թեկնածու Դոնալդ Թրամփը բազմիցս ասել է, որ 24 ժամվա ընթացքում կդադարեցնի Ուկրաինայի հակամարտությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կասկածում է իրավիճակի նման արագ կարգավորման հնարավորությամբ։
--00—ՍՊ