ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
«Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. նա պատմական գործընկեր է, բարեկամ երկիր, և մեր աջակցությունը նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղության նրա ձգտմանն անսասան է»,- X-ի իր էջում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն՝ նշելով, որ Ֆրանսիան աջակցում է ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը՝ Հայաստանի կայունությունն ապահովելու համար։
Հիշեցնենք՝ Ստեֆան Սեժուրնեն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Երևան կժամանի: Երկուշաբթի ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի համատեղ մամուլի ասուլիսը:
--00—ՍՊ