ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Վարչապետ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, հայտնում է Sputnik Грузия-ն։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսի կժամանի սեպտեմբերի 16-ին: Տեղի կունենա դիմավորման արարողությունը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ նրանք բանակցելու են ինչպես երկկողմ, այնպես էլ՝ ընդլայնված ձևաչափով, որից հետո նախատեսված են հայտարարություններ ԶԼՄ-ների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ