ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
326 մլն դրամ է ծախսվել Երևանում երիտասարդ խորհրդարանականների համաժողովի անցկացման համար, հայտնում է Sputnik Արմենիա-ն։
Այդ գումարով պայմանագիր է կնքվել ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի և «Դվին» հյուրանոցային համալիրի միջև:
Նշենք, որ սեպտեմբերի 12-14-ը Երևանում անցկացվել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը, որն ուղղված է ժողովրդավարության ամրապնդմանն ու վերականգնմանը։
--00—ՍՊ