ՌԴ-ն և Իրանը քննարկել են համատեղ ծովային պարեկության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

s

Պեկինում Սյանշանի անվտանգության գագաթնաժողովին մասնակցող ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը և Իրանի զինված ուժերի շտաբի պետ ու փոխհամակարգող ծովակալ Հաբիբոլլահ Սայարին հանդիպման ընթացքում քննարկել են ծովային ոլորտում (հյուսիսում և հարավում) համագործակցության զարգացումը՝ համատեղ ծովային պարեկությունը և մասնագիտացված վարժանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: 

Հանդիպմանը Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարն ընդգծել է Կասպից ծովի սահմանակից երկրների ջանքերի անհրաժեշտությունը դրա հավաքական անվտանգության ապահովմանը մասնակցելու համար՝ առանց օտարերկրացիների ներկայության։ 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

 --00—ՍՊ