Նունե Եսայանը՝ նվեր ստացած բնակարանի, Շուշան Պետրոսյանի հետ չշփվելու, ասեկոսեների և համերգների մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

24News-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը։ Երգչուհու հետ խոսել ենք անձնական կյանքի դժվարությունների ու ձեռքբերումների մասին․ «Աստծո կամքով հանդիպեցի Ավոյին ու հասկացանք՝ սիրում ենք իրար…»․ պատմում է Նունեն՝ խոսելով դերասան Ավո Խալաթյանի հետ հանդիպման ու ընտանիք կազմելու որոշման մասին։

Խոսելով տարիներ առաջ «Տաշիր» ընկերության կողմից բնակարան նվեր ստանալու մասին՝ նշում է․ «Ես բնակարան նվեր չեմ ստացել, «Տաշիր» ընկերության կողմից գումար էր՝ որպես հոնորար, որն անվանվեց բնակարան»։ 

Հաղորդման ընթացքում խոսել ենք նաև Շուշան Պետրոսյանի հետ ունեցած տարաձայնության, մեր օրերում արժեքային փոփոխությունների և այլն հարցերի մասին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ասատուր Ասլանյան

 

 --00—ԱՊ