ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Ավարտվել են Հանրապետության երեք մարզերում ընթացող տեխնոլոգիական դասընթացները, հայտնել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
Նախարարության ֆինանսավորմամբ իրականացվել է «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Մասսայական ուսուցում» բաղադրիչը:
Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի 9 քաղաքներում ավելի քան 400 մասնակցի համար կազմակերպված դասընթացներն ավարտվել են բոլոր՝ 16 խմբերում։ Դասընթացներն անցկացրել է դրամաշնորհային մրցույթը հաղթած «Armenian Code Academy» ընկերությունը։
Ծրագիրը կամփոփվի 2024թ. հոկտեմբերի 1-ին:
Ծրագրի նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներության ոլորտներում կարողությունների զարգացումն է, մասսայական կրթություն իրականացնելու միջոցով ՀՀ մարզերի բնակիչներին ոլորտի վերաբերյալ բազային գիտելիքներ տրամադրելը:
--00—ՍՊ