ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն X-ի իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Վեդիի ջրամբար այցելությունից՝ գրառմամբ․
«Վեդիի ամբարտակի կառուցումն ավելի քան 80%-ով ֆինանսավորվում է Ֆրանսիայի կողմից։ Ամբարտակի կառուցումը թույլ կտա ոռոգել 3200 հա գյուղատնտեսական նշանակության հողեր և ֆերմաներ։
Ֆրանսիան աջակցում է Հայաստանի կայունության համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին»,- գրել է նա։
--00—ՍՊ