ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում գրառում է արել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ հանդիպման արդյունքներով․
«Բարեկամություն, գործընկերություն բոլոր մակարդակներում և ուղղություններով, ներառյալ տնտեսությունը, Հայաստանի կայունության ամրապնդումը, ժողովրդավարական ուղին, ԵՄ հետ համագործակցությունը, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունության և խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերը: Սա օրակարգի դեռ համեստ նկարագրություն է:
Ուշադրությունը կենտրոնացրել ենք ապագայի ակնկալիքների վրա, այդ թվում՝ ռազմավարական երկխոսության և տարբեր ձևաչափերով ավելի սերտ փոխգործակցության միջոցով առկա խնդիրների լուծումը»,- գրել է Միրզոյանը։

--00—ՍՊ