«Զանգեզուրի միջանցքը» Իրանի կարմիր գիծն է․ Իրանի սահմանադրության պահապանների խորհրդի անդամ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

р

Ռուսաստանին զգուշացնում ենք, որ «Զանգեզուրի միջանցքը» Իրանի կարմիր գիծն է։ Այդ մասին հայտարարել է Իրանի ղեկավարության փորձագետների ասամբլեայի փոխնախագահ և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ այաթոլլա Ալիռեզա Արաֆին։ 


«Մեր երկրի արտաքին քաղաքականության նպատակն ու մտադրությունը հիմնված են աշխարհում միաբևեռ համակարգի գերիշխանության կոտրման վրա, և բոլոր համաձայնագրերը, ինչպիսիք են ՇՀԿ-ն, ԲՐԻԿՍ-ը և այլն, այս ուղղությամբ են աշխատում»,- նշել է նա։ 

«Դրա վրա են հիմնված բարեկամական, տնտեսական, քաղաքական, գիտական հարաբերություններն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Չինաստանը և Ռուսաստանը, բայց մենք զգուշացնում ենք Ռուսաստանին, որ չնայած բարեկամական հարաբերություններին, Զանգեզուրի միջանցքը մեր կարմիր գիծն է», – նշել է Ալիռեզա Արաֆին, հաղորդում է Fars News Agency-ն:

--00—ՍՊ