Թրամփը հայտարարել է, որ Բայդենն ու Հարիսը պատասխանատու են իր դեմ երկրորդ մահափորձի համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

h

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գործող նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը պատասխանատվություն են կրում նրա դեմ երկրորդ մահափորձ կատարելու համար: 

Նրա խոսքով՝ Բայդենի և Հարիսի հռետորաբանությունը հանգեցրել է նրա դեմ հերթական մահափորձի․

 «Նա (խմբ․ երկրորդ մահափորձի մեջ կասկածվողը) հավատացել է Բայդենի և Հարիսի խոսքերին և գործել դրանց համաձայն», - ասել է Թրամփը։ Մասնավորապես, խոսքը Հարիսի և Բայդենի այն արտահայտությունների մասին է, թե Թրամփը սպառնալիք է ժողովրդավարության համար։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Բայդենին և Հարիսին անվանել է նաև ԱՄՆ թշնամիներ․

«Նրանք են, որ քանդում են երկիրը թե ներսից, թե դրսից։ Դա կոչվում է ներքին թշնամի, նրանք իրական սպառնալիք են» - նշել է նա։

 


 

--00—ՍՊ