Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են «Հեզբոլլահ»-ի զենքի պահեստներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

;;

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին, որոնց թիրախում եղել են «Հըզբոլլահ» շարժման զինված կազմավորումների օբյեկտները, հայտնում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։

Հարվածների թիրախ են դարձել շիական կազմավորումների ռազմական ենթակառուցվածքի տարբեր օբյեկտներ, այդ թվում՝ զինապահեստներ։ Հարվածները հասցվել են Լիբանանի հարավում գտնվող Բլիդա, Քֆար-շուբա, Թեյր-Հարֆա և էլ-Էդեյսե բնակավայրերի շրջակայքին։ 


 

--00—ՍՊ