Նազենի Ղարիբյանն այցելել է Թբիլիսիի հայ մշակույթի ու հոգևոր կենտրոններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 8, 24News

.

Թբիլիսի կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը մայիսի 7-ին այցելել է Խոջիվանքի պանթեոն, Հավլաբարի Սբ. Էջմիածին և Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցիներ, «Հայարտուն» կենտրոն:

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ հանդիպում ունեցավ թբիլիսահայ կառույցների ղեկավարների և մտավորականների հետ:

Նազենի Ղարիբյանն աշխատանքային օրվա ավարտին այցելել է «Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի տուն: