Հայկական մուրաբայից մինչև ղազախական շոկոլադ. Մոսկվայում բացվել է «Եվրասիա» առաջին ցանցային խանութը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

photo_2024-09-18_14-26-36

Մոսկվայում բացվել է առաջին ցանցային խանութը, որ ներկայացնում է ապրանքներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Ռուսաստանից և այլ երկրներից։ Վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության սոցիալական ծրագրերի իրականացմանը։

photo_2024-09-18_14-23-17

«Այսօր մեր առաջին «Եվրասիա» խանութը բացվեց Մոսկվայի կենտրոնում։ Այստեղ ներկայացված են ապրանքներ հետխորհրդային երկրներից: Միակ տեղը, որտեղ մեր արտադրանքը իսկապես անհրաժեշտ է և կարելի է վաճառել նորմալ գնով, դա ռուսական շուկան է։ Վստահ եմ, որ Մոսկվայի բնակիչներն ու հյուրերը կգնահատեն մեր լավագույն ապրանքների ընտրությունը: Մենք կշարունակենք և կընդլայնենք արդյունավետ համագործակցությունը Ռուսաստանի և այլ երկրների հետ», - ասել է «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ, «Պոբեդա» քաղաքական դաշինքի առաջնորդ Իլան Շորը։

магазин«Евразия»

«Եվրասիա» խանութը գտնվում է Սմոլենսկայա փողոցում՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց:  Այն բացվել է «Եվրասիա» առևտրի կենտրոնի աջակցությամբ։ Այստեղ ներկայացված է ազգային մթերքների հարուստ տեսականի՝ մոլդովական մրգեր և բանջարեղեն, հայկական բամիա, ջեմ, ձավարեղեն, դոշաբ, ղազախական շոկոլադ, հալվա, ուզբեկական լոլիկ և չրեր, բելառուսական կաթնամթերք և շատ ավելին։

«Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության աջակցությամբ նախատեսվում է մանրածախ վաճառքի կետեր բացել տարբեր երկրներում, որոնք կկարողանան ընդլայնել իրենց արտադրանքի իրացման աշխարհագրությունը։

магазин«Евразия»

«Ոգեշնչված նոր պատժամիջոցներից՝ մենք որոշեցինք չսահմանափակվել դրանցով և ակտիվացրինք փոխգործակցությունը եվրասիական 8 երկրների՝ մեր հարևանների հետ։ Մեր «Եվրասիա» խանութ-սրճարանը Մոսկվայի կենտրոնում առաջարկում է ազգային ապրանքներ և ուտեստներ, որոնցով հայտնի են եվրասիայկան երկրները։ Եվ սա դեռ սկիզբն է»,- ասել է Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան։

магазин«Евразия»

«Եվրասիա»-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն իրականացնում է մարդասիրական ծրագրեր՝ ուղղված ազգամիջյան հաղորդակցության զարգացմանը։ «Եվրասիայի» նպատակն է ուժեղացնել ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում՝ պահպանելով ժողովուրդների ազգային ինքնությունը։ Կազմակերպության հիմնական ուղղություններից է դպրոցականներին, ուսանողներին, երիտասարդ մասնագետներին աջակցելը։ Այն ներառում է կրթական ծրագրեր, փոխանակումներ, պրակտիկա խոշոր պետական ​​և մասնավոր բարձր տեխնոլոգիաների ընկերություններում և մեդիա դպրոցում: «Եվրասիա»-ն տրամադրում է նաև մասնագիտական ​​հարթակներ և ֆորումներ ուսուցիչների և դասախոսների համար, դրամաշնորհներ լրագրողների և բլոգերների համար, բիզնես առաքելություններ՝ ապրանքներ վաճառելու և ձեռներեցների համար գործընկերներ գտնելու համար, աջակցություն պատմության և մշակույթի պահպանման ոլորտում նախագծերին։

--00—ՅՄ