ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է հայ-իրանական սահմանին տեղակայված ՌԴ ԱԴԾ սահմանային 127-րդ ջոկատ։ Այս մասին հայտնում է դիվանագիտական առաքելությունը։
Նշվում է, որ դեսպանը հանդիպել է ջոկատի ղեկավար, գնդապետ Շչերբակովի հետ, ծանոթացել ստորաբաժանման պատմությանը, որը հաջորդ տարի նշում է իր 70-ամյակը, ապա ծաղիկներ դրել «Բոլոր սերունդների սահմանապահներ» հուշարձանին։
--00—ՅՄ