Սանոսյանը Երևան-Լոս Անջելես, Երևան-Նյու Յորք չվերթների հաստատման ուղղությամբ արդյունքներ է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

դ

Հայաստանն ակտիվ աշխատանքներ է տանում դեպի Նյու Յորք և Լոս Անջելես ուղիղ չվերթների հաստատման ուղղությամբ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում՝ անդրադառնալով ավիացիայի ոլորտին: 

«Հիմա ակտիվ աշխատանք ենք տանում դեպի Նյու Յորք և դեպի Լոս Անջելես ուղիղ կապի հաստատման ուղղությամբ: Կարծում եմ՝ 2025–ին նաև այդ ուղղությամբ արդյունք կունենանք»,–ասաց նախարարը:

Նա հավելեց, որ այդ աշխատանքները պարբերաբար իրականացվում են տարբեր ուղղություններով:

 


 

--00—ՍՊ