Լիբանանն իր պատմության մեջ ամենաաննախադեպ հարձակման է ենթարկվել. սա պատերազմական վիճակ է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

ss
Լիբանանն իր պատմության մեջ ամենաաննախադեպ հարձակման է ենթարկվել. սա պատերազմական վիճակ է։ Այդ մասին ազգին ուղղված ուղերձում հայտարարել է Հըզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլան՝ Իսրայելին մեղադրելով Լիբանանում փեյջերներ պայթեցնելու մեջ․

Նա տեղի ունեցածը անվանել է լայնամասշտաբ ահաբեկչական գործողություն, զանգվածային սպանություն․

«Թշնամին հատել է բոլոր կարմիր գծերը։ 2 օրվա ընթացքում նրանք մտադիր էին սպանել շուրջ 5000 մարդու։ Մենք գիտենք, որ թշնամին տեխնոլոգիական մակարդակում գերազանցություն ունի, քանի որ ունի Ամերիկայի և ՆԱՏՕ-ի աջակցությունը։

Մենք ընդունել ենք մարտահրավերը. դուք չեք կարող զավթիչներին վերադարձնել հյուսիս», - ընդգծել է նա:
 

--00—ՍՊ