ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Հայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում:
Օլիմպիադայի 8-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Մոնղոլիայի հավաքականի նկատմամբ:
Հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը:
Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1.5:2.5 հաշվով զիջեց Հունգարիայի թիմին:
--00—ՍՊ