Փաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան․ Զատուլին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

սս
«Դժվարանում եմ ասել, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը։ Օրինակ, ես հնարավորություն չունեմ նրան հարցնելու այս մասին։ Նա ինձ 2022 թվականին արգելել է մուտք գործել Հայաստան՝ Ադրբեջանի օրինակով, որն ինձ արգելել էր մուտքը 2011 թվականին։ Նման հայտարարություն է արել ՌԴ պետդումային պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ կողմից Հայաստանին ուղղված սպառնալիքների վերաբերյալ հայտարարությունը։ 

Փաշինյանն իր իրական տրամադրվածությանը, հայացքները հանկարծ հայտնաբերեց վարչապետ դառնալուց հետո, որ այ, չի կարելի վստահել ՀԱՊԿ-ին։ Բայց դեռ վարչապետ դառնալուց առաջ նա, լինելով լրագրող, ամենուր պնդում էր, որ Ռուսաստանի հետ պետք է դադարեցնել հարաբերությունները։ Պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, ապամոնտաժել Գյումրիի բազան։ Պահանջում էր, որ պետք է կողմնորոշվել դեպի Եվրոպա։ Դա նրա քաղաքական դիրքորոշումն է, և նա այդ առումով հետևողական է։ Անհետևողական են, գուցե, մեր որոշ փորձագետներ, որոնք 2018-2020 թվականներին Ռուսաստանի հետ նրա այս սիրախաղի ժամանակ Փաշինյանի կերպարի ինչ-որ փոփոխություն էին տեսնում»,- նշել է Զատուլինը։

Դեռևս 2022 թվականին, հենց սկսվեց «հատուկ ռազմական գործողությունը», նա արևմտյան մայրաքաղաքներում հայտարարեց, որ Հայաստանը չի աջակցում Ռուսաստանին։ Նա մարդ է, ում հետ հարաբերություններ կառուցելը նշանակում է հարաբերություններ կառուցել ավազի վրա?,- հավելել է ՌԴ պետդումային պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ 
 

--00—ՍՊ