Զելենսկին հաջորդ շաբաթ կայցելի ԱՄՆ. նախատեսված են հանդիպումներ Բայդենի, Հարիսի և Թրամփի հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

սս

Սեպտեմբերի 26-ին Վաշինգտոնում տեղի կունենա ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Այդ մասին հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից։ 

«Հաջորդ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, կհանդիպի ամերիկյան պաշտպանական և էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ուկրաինական համայնքի հետ: Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ուկրաինայի նախագահը երկկողմ բանակցություններ կվարի երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ», - ասված է հաղորդագրության մեջ: 

Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կներկայացնի «իր հաղթանակի ծրագիրը»։

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս ունի քննարկել այդ ծրագրի մանրամասները, ինչպես նաև հանուն ազատության Ուկրաինայի պայքարում Միացյալ Նահանգների աջակցությունը», - նշել են այդ երկրի ԱԳՆ-ում: 


 

--00—ՍՊ