ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Ռուսաստանի զինված ուժերն անցյալ տարի ստացել են տարբեր տեսակի շուրջ 140 հազար անօդաչու թռչող սարք, այս տարի դրանց արտադրությունը նախատեսվում է ավելացնել տասն անգամ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հատուկ նշանակության անօդաչու ավիացիոն համակարգերի զարգացման հարցով ՌԴ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստում․
«Ընդլայնվում է անօդաչու համակարգերի շարքն ու ստեղծվում են ոչ անվտանգ մոտորանավակներ», - նշել է նա՝ նդգծելով, որ առանցքային խնդիրն է արտադրել օդային անօդաչու սարքերի լայն տեսականի, հնարավորինս արագ հաստատել նման հեռանկարային տեխնիկայի սերիական արտադրությունը։
Նա նաև հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի նախագծման, փորձարկման և սերիական թողարկման աշխատանքները տարվելու են հատուկ գիտաարտադրական կենտրոնների հիման վրա․ «Մինչև 2030 թվականը տարբեր շրջաններում նախատեսվում է ստեղծել 48 նման հարթակ», - ասել է ՌԴ նախագահը։

--00—ՍՊ