Իսրայելն ինտենսիվ հարվածներ է հասցրել Լիբանանին, ԱՄՆ-ն զսպվածության կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Screenshot_1

Իսրայելական ռազմական ինքնաթիռները սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան ինտենսիվ հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին՝ էլ ավելի սրելով Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև հակամարտությունը։ ԱՄՆ-ն զսպվածության կոչ է արել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը։

Իսրայելի բանակը հայտարարել է, որ իր ռազմական ինքնաթիռները երկու ժամ շարունակ հարվածել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արձակման կայանքների, որոնք պատրաստվում էին հարված հասցնել Իսրայելի ուղղությամբ։ Ըստ լիբանանյան NNA պետական լրատվական գործակալության՝ Իսրայելի կողմից շուրջ 52 հարձակում է տեղի ունեցել։ Սա եղել է ամենաինտենսիվ օդային հարձակումը 2023 թ. հոկտեմբերին կողմերի միջև փոխադարձ գնդակոծությունների մեկնարկից ի վեր։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ խոցել է շուրջ 100 հրթիռային կայանք, ինչպես նաև Լիբանանի հարավում գտնվող այլ թիրախներ։ ԻՊԲ-ն նաև խոստացել է շարունակել «Հեզբոլլահ»-ի դեմ հարձակումները։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ երկիրը կշարունակի ռազմական գործողությունները «Հեզբոլլահ»-ի դեմ՝ նշելով, որ պատերազմի այս նոր փուլում իրենց նպատակն է ապահովել Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչների ապահով վերադարձն իրենց տներ։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ